Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Ցանկալի բլոկային հավասարակշռությունից աշխարհը դեռ շատ հեռու է

Ցանկալի բլոկային հավասարակշռությունից աշխարհը դեռ շատ հեռու է
16.09.2025 | 19:15

Եթե մարդկության հնարավոր խաղաղ ապագան և մարդկային քաղաքակրթության կյանքի շարունակականությունը դիտարկվեն որպես հնարավոր դինամիկ հավասարակշռության ռեժիմ հնարավորինս հավասարազոր ապագա աշխարհաքաղաքական բլոկների միջև, ապա այդպիսի հիպոթետիկ աշխարհը իր ուժային բաշխումներով էապես կտարբերվի ներկայից, որը լի է գոյաբանական տեսակի հակասություններով, անորոշություններով և ուժային դիսբալանսներով։

Դա նշանակում է, որ մինչև նման բլոկային հավասարազորության վրա հիմնված բալանսավորված աշխարհին հասնելը դեռ շատ ջուր կհոսի, և լուրջ բախումներ դեռ շատ կլինեն։

Մասնավորապես, խիստ հանելուկային են Ռուսաստանի ու եվրոպական երկրների հարաբերությունները նույն բլոկային հավասարազորության տեսանկյունից, երբ այդ հարաբերությունները լարված են, այնինչ, և աշխարհագրական, և էներգետիկ, և անվտանգության ու տնտեսական առումներով բլոկային տրամաբանությունը պահանջում է նրանց միավորումը մի բլոկի մեջ։

Մոտավորապես նույնը ռուսների ու թուրքական աշխարհի հարաբերությունների դեպքում, երբ նրանց հարևան Չինաստանն ու Հնդկաստանը պատրաստի աշխարհաքաղաքական բլոկներ են։

Եվ նմանատիպ բազմաթիվ խնդիրներ կան արաբական աշխարհում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և այլուր։

Հանգամանքների ու մասշտաբային պրոբլեմներիմի մի հսկայական փունջ, որոնք պոտենցիալ անհավասարակշռությունների աղբյուրներ են և որը նշանակում է, որ պոտենցիալ ու ցանկալի բլոկային հավասարակշռությունից աշխարհը դեռ շատ հեռու է։

Իսկ, ներկա վիճակով, ամենամեծ ու վերջին 4-5 դարերի համար աննախադեպ անորոշությունների ու անկայունությունների աղբյուրը քաղաքակրթական հզորությունների արտահոսքն է արևմուտքից և նոր ուժային կենտրոնների առաջացումը։

Նման գլոբալ պարադիգմային տեսակի քաղաքակրթական տեղաշարժն ունի սկզբունքային բնույթի ռադիկալ փոփոխությունների ահռելի պոտենցիալ, որը մարդկությանը հանգիստ չի տա դեռ շատ երկար ժամանակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6400

Մեկնաբանություններ